Վարուժան Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1929 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | օգոստոսի 28, 2010 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Վարուժան Նալբանդյան Վիքիդարանում |
Վարուժան Կարապետի Նալբանդյան (դեկտեմբերի 14, 1929, Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 28, 2010, Երևան, Հայաստան), հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կահիրեում (Եգիպտոս)։ Ուսանել է ֆրանսիական, ապա հայկական դպրոցներում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի ֆակուլտետը։ Հեղինակ է թատերգությունների և արձակ (աֆորիզմ, պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործությունների, որոնց մեջ ելակետերն են եղել էկզիստենցիալիզմը, ֆանտաստիկ ռեալիզմը, երևակայական ռեալիզմը։ Նա իր թատերգությամբ անդրադարձել է բիբլիական թեմաներին, իսկ էսսեներն անդրադառնում են համեմատական աստվածաբանությանը, «Ագնի Յոգային», Ռամակրիշնայի ուսմունքին։
Ստեղծագործությունները տպագրվել են մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Կանչ», «Այսօր», «Ֆօն Ֆօն»), բեմադրվել են Գյումրիի ու Երևանի թատերական ինստիտուտներում որպես դիպլոմային աշխատանք։ 1990-ականներրին համագործակցել է «Այսօր» շաբաթերթի հետ։
Բնագրերից թարգմանել է Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի, Իոնեսկոյի, Անույի, Դյուրասի, Արթուր Ադամովի, Ժոզեֆ Բեդիեի, Մ. Դրյուոնի, Է. Տրիոլեի և այլոց ստեղծագործությունները։ Վարուժան Նալբանդյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սլովակերեն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խայտաբղետ խոհագրություն, Եր., 2003։
- Ձմեռ պապին ածիլեցին, Եր., 2003։
- Հրաժարյալները, Եր., 2002։
- Բիբլիական թատերապատում, գիրք 1-2, Եր., 1998, 1999։
- Տրդատ Երրորդ, Եր., 1997։
- Ռադամես, Եր., 1995։
- Այ քեզ բան, Եր., 1990։
- Կայեն, Եր., 1989։
- Մամոնտը և պապոնտը, Եր., 1986։
- Այս նավը ե՞րբ պիտի շարժվի, Եր., 1984։
- Բուն և արևածաղիկը, Եր., 1982։
- Դարպասը երրորդ հարկում, Եր., 1980։
- Կրկեսային երազանքներ, Եր., 1977։
- Այս պատմության մեջ ի՞նչն է ճիշտը, Եր., 1974։
- Անցումը, Եր., 1971։
- Ձմեռ պապը գարնանը, Եր., 1967։
- Անծանոթ աղջիկը, Եր., 1962։
- Ձմեռ տատը, Եր., 1962։
- Հրաչիկը - ձկան յուղը, Եր., 1962։
Թարգմանություններ (ֆրանսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բեդիե Ժոզեֆ, Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը, Երևան, Հայպետհրատ, 1958, 230 էջ։
- Բուսենար Լուի, Ադամանդ որոնողները (թարգմանության հեղինակակից Վ. Սեղբոսյան), Երևան, Հայպետհրատ, 1960, 663 էջ։
- Դիդրո Դ., Փիլիսոփայական և գեղագիտական երկեր (գրքի մեջ մտնող «Փիլիսոփայական դիտողություններ գեղեցիկի ծագման ու բնույթի մասին» և «Դրամատիկական բանաստեղծության մասին» գործերը թարգմանել է Վ. Նալբանդյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 502 էջ։
- Դրյուոն Մորիս, Այս աշխարհի հզորները, Երևան, Հայպետհրատ, 1963, 400 էջ։
- Տրիոլե Էլզա, Ավինյոնի սիրահարները, Երևան, «Հայաստան», 1965, 355 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «zarkfoundation - Վարուժան Նալբանդյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուժան Նալբանդյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 2010 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ թարգմանիչներ
- Ֆրանսերենից հայերեն թարգմանիչներ